Փետրվարի 28-ին The Hollywood Reporter-ը հայտնել է, որ Ուկրաինայում շարունակվող իրադարձությունների ֆոնին արտասահմանյան խոշոր կինոընկերությունները կարող են չեղարկել Ռուսաստանում իրենց ֆիլմերի ցուցադրությունը։
Սա նշանակում է, որ, օրինակ, ապագա ժապավենները Ռուսաստանում պարզապես չեն ցուցադրվի։ Ենթադրվում էր, որ Ռուսաստանում ցուցադրվող հոլիվուդյան վերջին ֆիլմը կլիներ «Բեթմենը», որի պրեմիերան նախատեսված էր մարտի 2-ին։ Քիչ առաջ Warner Bros-ը հայտարարեց Մեթ Ռիվզի «Բեթմենի» ցուցադրությունը Ռուսաստանում չեղարկելու մասին՝ պրեմիերայից ընդամենը մեկ օր առաջ։
Սա հոլիվուդյան երկրորդ ստուդիան է, որը դադարեցնում է ցուցադրությունները Ռուսաստանի Դաշնությունում։ Disney-ն ավելի վաղ ևս նմանատիպ հայտարարություն էր տարածել:
Հիշեցնենք, օրերս բրազիլացի ֆուտբոլիստ Նեյմարը ներկա էր եղել ֆիլմի փակ ցուցադրությանը։ Հոլիվուդյան աստղ Ռոբերտ Պատինսոնը, ով Բեթմենի դերն է կատարում համանուն՝ «Բեթմեն» ֆիլմի նոր մասում, լուսանկար է հրապարակել սոցցանցերում ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարի հետ։ Բեթմենի մասին նոր ֆիլմի պրեմիերան տեղի կունենա մարտին։ Գլխավոր հերոսի դերը կատարել է Ռոբերտ Պատինսոնը։