Կիևի «Դինամոյի» գլխավոր մարզիչ Միրչա Լուչեսկուն մեկնաբանել է իրավիճակը Ուկրաինայում․
«Ուկրաինայում 30 օրով դադարեցվել են բոլոր մարզական միջոցառումները։
Ես չեմ հեռանա Կիևից՝ Ռումինիա վերադառնալու համար, ես վախկոտ չեմ»,- ռումինացի մարզչի խոսքերն է մեջբերում լրագրող Էմանուել Ռոսուն։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ֆուտբոլի Ուկրաինայի առաջնությունն անորոշ ժամանակով դադարեցվել է երկրում ռազմական դրության պատճառով։
























































