Դոնեցկի «Շախտյորի» և Կիևի «Դինամոյի» արտասահմանցի ֆուտբոլիստներն իրենց ընտանիքների հետ տեսագրել են տեսանյութ, որում Բրազիլիայի իշխանություններին խնդրում են իրենց դուրս բերել Ուկրաինայից։
Ուկրաինայում ռազմական գործողությունների հետ կապված՝ խաղացողները տեղափոխվել են Կիև։ Նրանք նշում են, որ իրենց լքված են զգում և չգիտեն ինչ անել։
Հաղորդագրությունը Instagram-ում հրապարակել է «Շախտյորի» վինգեր Դավիդ Ներեսը։
Посмотреть эту публикацию в Instagram
Այսօր հայտնի դարձավ, որ ամբողջ Ուկրաինայում ռազմական դրության սահմանման պատճառով ֆուտբոլի ազգային առաջնությունը դադարեցվել է։
























































