Ռեժիսոր Մեթ Ռիվզը հրապարակել է Նեյմարի լուսանկարը «Բեթմոբիլի» (Բեթմենի մեքենան) ղեկին։
«Բեթմենի» ռեժիսորը հրապարակել է լուսանկար, որում ՊՍԺ-ի հարձակվողը նստած է մեքենայի ղեկին, որով ավանդաբար տեղաշարժվում է DC Comics-ի հանրահայտ կերպարը՝ Բեթմենը։
«Նեյմարը՝ «Բեթմոբիլի» ղեկին, Բեթմենը Փարիզում»,- գրել է Ռիվզը։
Բեթմենի մասին նոր ֆիլմի պրեմիերան տեղի կունենա մարտին։ Գլխավոր հերոսի դերը կատարել է Ռոբերտ Պատինսոնը։