Երևանի Ուրարտուն» նոր համալրում ունի։ Ակումբը պայմանագիր է ստորագրել 26-ամյա բրազիլացի եզրային պաշտպան Էբերտ Կարդոսոյի հետ։ Կարդոսոն բրազիլական «Ինտերնասիոնալի» սան է, հանդես է եկել նաև ուկրաինական «Ստալում»։
Վերջին մրցաշրջանն Էբերտն անցկացրել է Բուլղարիայի բարձրագույն խմբի առաջնությունում։ Պլովդիվի «Բոտևի» կազմում բրազիլացի ֆուտբոլիստն անցկացրել է 31 հանդիպում ու դարձել 1 գոլի հեղինակ։
«Շատ ուրախ եմ այստեղ գտնվելու համար։ Գիտեմ, որ սա Հայաստանի ամենամեծ ակումբներից մեկն է։ Անհամաբերությամբ եմ սպասում մրցաշրջանի մեկնարկին, որպեսզի կարողանամ օգնել թիմին հասնել առաջադրված նպատակներին»,- նշել է 26-ամյա ֆուտբոլիստը։