«Ուրարտուի» նախկին հարձակվող Եվգեն Բուդնիկը կարիերան կշարունակի Ինդոնեզիայում: Այս մասին հայտնում է երևանյան ակումբի պաշտոնական կայքը:
Ֆուտբոլիստը պայմանագիր է ստորագրել «Պերսիտա Տանգերանգ» ակումբի հետ։
«Ուրարտու» ֆուտբոլային ակումբը շնորհակալություն է հայտնում 29-ամյա հարձակվողին՝ անցկացրած հանդիպումների ու ցուցաբերած արդյունավետության համար և հաջողություն մաղթում հետագա կարիերայում:
Հավելենք, որ Եվգեն Բուդնիկը «Ուրարտու» էր տեղափոխվել 2019-ի սեպտեմբերին: Ակումբի կազմում նա անցկացրել է 11 հանդիպում ու դարձել 4 գոլի հեղինակ: