«Ուրարտու» ֆուտբոլային ակումբը և Եվգեն Բուդնիկը երկկողմ համաձայնությամբ խզել են աշխատանքային պայմանագիրը: Այդ մասին հայտնում է երևանյան ակումբի պաշտոնական կայքը։
Ակումբը շնորհակալություն է հայտնում 29-ամյա հարձակվողին՝ անցկացրած հանդիպումների ու ցուցաբերած արդյունավետության համար և հաջողություն մաղթում հետագա կարիերայում:
Եվգեն Բուդնիկը «Ուրարտու» էր տեղափոխվել 2019-ի սեպտեմբերին: Ակումբի կազմում նա անցկացրել է 11 հանդիպում ու դարձել 4 գոլի հեղինակ: