«Նորավանք» ՍԱ-ի սելեկցիոն բաժնի պատասխանատու է նշանակվել Նիկիտա Պոլուխինը։ Այս մասին տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ մինչ «Նորավանքին» միանալը Նիկիտա Պոլուխինն աշխատել է որպես սկաուտ Ռուսաստանի «Արարատ Մոսկվա» (2017թ․) և «ՖԴՑ Վիստա Գելենջիկ» (2017-19թթ․) ֆուտբոլային ակումբներում , Lucid սպորտային գործակալությունում (2017-19թթ․), ինչպես նաև «Ուրարտու» ՖԱ-ում (2020-21թթ․)։