«Բարսելոնայի» նիդեռլանդացի հարձակվող Մեմֆիս Դեպայը կատակել է կատալոնական ակումբի երկրպագուի հասցեին՝ գողանալով նրա հեռախոսը։
Ֆուտբոլիստը վարել է մեքենա, սակայն կանգ է առել երկրպագուների հետ զրուցելու համար, ովքեր սկսել են նկարահանել նրան իրենց հեռախոսներով։ Մեմֆիսը նրանցից մեկից հեռախոս է խնդրել, ապա ոտք դրել ոտնակին ու քշել։