«Բորուսիայի» նորեկ Էրլինգ Հոլանդը իսկական գոլահարի որակներով է օժտված: Բունդեսլիգայի վերջին 3 հանդիպումներում նա 7 գոլ է խփել: Չնայած այս հանգամանքին՝ նորվեգացի կարծում է, որ ավելացնելու տեղ ունի.
«Ես պետք է ավելի լավը դառնամ: Դեռ 100 %-ով պատրաստ չեմ»,- ասել է ֆուտբոլիստը Bild-ին տված հարցազրույցում:
Հիշեցնենք, որ ներկայիս ֆուտբոլի ամենամեծ հայտնություններից մեկը «Բորուսիա» է տեղափոխվել «Լայպցիգից» 45 միլիոն եվրոյի դիմաց: