Համլետ Սարգսյանը գլխավոր թիմի կազմում իր առաջին հանդիպումն անցկացրեց՝ խաղաժամանակ ստանալով ԲԿՄԱ-ի հետ ստուգողական խաղում։ Գլխավոր թիմում ընդգրկվելու ու կայացած խաղի մասին ֆուտբոլիստն իր կարծիքն է հայտնել ակումբի մամուլի ծառայության հետ զրույցում։
«ՈՒՐԱՐՏՈԻԻ» ԳԼԽԱՎՈՐ ԹԻՄՈՒՄ ՀԱՆԴԵՍ ԳԱԼՈՒ ՄԱՍԻՆ
«Ինձ համար մեծ պատիվ է ընդգրկվել գլխավոր թիմում, մարզվել ու խաղալ այստեղ։ Տարբերություն, իհարկե կա, մարզումներն ավելի ինտենսիվ են անցնում, կարծում եմ՝ հարմարվել եմ այս տեմպին, ինձ այստեղ լավ եմ զգում։ Գլխավոր թիմում, ինչպես նաև Vbet Հայաստանի Պրեմիեր լիգայի թիմերի հետ խաղալն ավելի դժվար է, քանի որ թիմերի մակարդակը բարձր է, փորձառու ֆուտբոլիստներն էլ շատ են»։
ԲԿՄԱ-Ի ՀԵՏ ՍՏՈՒԳՈՂԱԿԱՆ ԽԱՂԻ ՄԱՍԻՆ
«Այս խաղն ինձ համար առաջինն էր՝ որպես գլխավոր թիմի ֆուտբոլիստ, կարծում եմ՝ վատ խաղ չանցկացրի։ Թիմն էլ կամաց-կամաց իր մարզավիճակին է գալիս։ Դեռ բավական ժամանակ կա մինչ առաջնության վերսկսումը, պետք է պատրաստվենք»։