Լատվիացի կիսապաշտպան Էդուարդս Էմսիսը հեռացել է Երևանի «Նոայից»։
Ինչպես տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը, ֆուտբոլիստի պայմանագրի ժամկետը լրացել է, և կողմերը որոշել են չերկարաձգել այն։
25-ամյա ֆուտբոլիստը «Նոայի» կազմում մասնակցել է 51 հանդիպման՝ դառնալով մեկ գոլի և երկու արդյունավետ փոխանցման հեղինակ։