Էստոնիայի մայրաքաղաք Տալլինում հունվարի 12-ից մեկնարկել է գեղասահքի Եվրոպայի առաջնությունը:
Այսօր՝ հունվարի 14-ին, պայքարի են դուրս գալիս Հայաստանի ներկայացուցիչներ Թինա Կարապետյանն ու Սիմոն Սենեկալը, որոնք արդեն նվաճել են Պեկինի ձմեռային օլիմպիական խաղերի ուղեգիր:
ԵԱ-ին պարային 29 զույգ է մասնակցում:
Այսօր ազատ ծրագրում ելույթ կունենա նաև մենասահորդ Սլավիկ Հայրապետյանը: Վերջինս կարճ ծրագրում վաստակել էր 67, 75 միավոր և 34 մասնակիցների պայքարում գրավելով 19 –րդ տեղը, ազատ ծրագրին մասնակցելու իրավունք ստացել: