Ալանիայում շարունակվում է «Փյունիկի» ուսումնամարզական հավաքը:
Ընկերական հանդիպման շրջանակում երևանյան թիմը մրցել է Լևսկիի «Սոֆիայի» հետ՝ պարտվելով 2:3 հաշվով:
Ռոման Բերեզովսկու գլխավորած թիմի գոլերը խփել են Սերգեյ Շևչուկը և Ուգոչուկվու Իվուն:
Ավելի վաղ «Փյունիկը» 2:5 հաշվով պարտվել էր ուկրաինական «Ալեքսանդրիային»: Եւս մեկ հանդիպում նախատեսված է փոտրվարի 1-ին, մրցակիցը «Վիտոշան» է: