Շախմատի միջազգային ֆեդերացիան` ՖԻԴԵ-ն, հրապարակել է նոյեմբեր ամսվա դասակարգման աղյուսակը։
Իր դիրքերն է բարելավել գրոսմայստեր Լևոն Արոնյանը, ով դեռևս ներկայացնում է Հայաստանը։ Նա այժմ 4-րդն է դասակարգման աղյուսակում ՝ նախորդ ամսվա համեմատ բարելավելով իր դիրքը մեկ հորիզոնականով:
Հայաստանի ներկայացուցիչներից Գաբրիել Սարգսյանը զբաղեցնում է 75-րդ հորիզոնականը, իսկ Հրանտ Մելքումյանը` 99-րդ:
Դասկարգման աղյուսակը շարունակում է գլխավորել աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենը: