Ավարտվեց ԱՄՆ-ի շախմատի առաջնությունը, որն անցկացվում էր Սենթ Լուիսում քաղաքում։
Ամերիկահայ Սամուել Սևյանն ԱՄՆ-ի չեմպիոնի տիտղոսը վիճարկեց թայ-բրեյքում՝ Ուեսլի Սոյի և Ֆաբիանո Կարուանայի հետ։
Երեք շախմատիստներն էլ 11 հնարավորից վաստակել էին 6,5 միավոր, և ըստ կանոնադրության, չեմպիոնի տիտղոսը պետք է վիճարկվեր թայ-բրեյքում։
Ամերիկահայ շախմատիստը երրորդ տեղը զբաղեցրեց մրցաշարում՝ պարտվելով երկու մրցակիցներին, իսկ մրցաշարի հաղթողը դարձավ Սոն։