Մադրիդի «Ռեալի» և Ուելսի հավաքականի կիսապաշտպան Գարեթ Բեյլը խոսել է գոլֆի նկատմամբ իր կրքի մասին:
«Ես «Ռեալի» թիվ մեկ գոլֆիստն եմ: Կա նաև Տիբո Կուրտուան, բայց նա ինձանից վատ է խաղում: Անհավատալի է, թե որքան լավ են գոլֆիստները դիմանում իրենց վրա գործադրվող ճնշմանը:
Ֆուտբոլում ամեն ինչ այլ է. ճնշում կա քո վրա, բայց խաղադաշտում կա մրցավար: Փաստն այն է, որ գոլֆը շատ ավելի ինտելեկտուալ խաղ է, ես այստեղ ավելի շատ ճնշում եմ զգում, քան 80.000 հանդիսական ունեցող մարզադաշտում:
Մեզ համար դժվար էր այս տարի գոլֆ խաղալ կորոնավիրուսի պատճառով, բայց ես հույս ունեմ, որ այս տարի կվերադառնամ Ուելս և այնտեղի մրցաշարն ավելի հետաքրքիր կդարձնեմ: Իմ նպատակն է` ավելի շատ երեխաներ ներգրավել այս մարզաձևում: Մենք ցանկանում ենք, որ ավելի շատ մարդիկ մասնակցեն մրցաշարին», — մեջբերում է Բեյլին Mundo Deportivo-ն: