Հոկտեմբերի 4-ին Ծաղկաձոր քաղաքում տեղի ունեցավ «Չեսմուդ» միջազգային բաց մրցաշարի բացման արարողությունը և առաջին խաղը: Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան։
Մրցաշարին մասնակցում են 11 երկրների ավելի քան 200 շախմատիսներ, այդ թվում՝ 25 միջազգային գրոսմայստեր և 40 միջազգային և ՖԻԴԵ-ի վարպետներ:
Մրցաշարը կավարտվի հոկտեմբերի 12–ին։