El Nacional-ը հայտնում է, որ «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Էդինսոն Կավանին կարիերան կարող է շարունակել Իսպանիայում: Ուրուգվայցու ծառայություններով հետաքրքրված է Մադրիդի «Ռեալը»:
Ըստ աղբյուրի, «Ռեալը» հարձակվողի տրանսֆերը ցանկանում է ձեռք բերել ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում: Կավանիին իր կազմում ցանկանում է տեսնել նաև «Բարսելոնան»:
Էդինսոնը «Յունայթեդում» է 2020 թ-ից: Նոր մրցաշրջանի մեկնարկը նա բաց թողեց վնասվածքի պատճառով:
Ուրուգվայցին նախկինում հայտնել է, որ մինչև պայմանագրի ժամկետի ավարտը չի պատրաստվում լքել անգլիական գրանդն ու պայքարելու է մեկնարկային կազմում տեղ զբաղեցնելու համար: