UFC-ի երկու քաշային կարգի չեմպիոն Քոնոր Մաքգրեգորը MTV մրցանակաբաշխության ժամանակ կոնֆլիկտ է ունեցել ամերիկացի ռեփեր Machine Gun Kelly-ի (Քոլսոն Բաքեր) հետ:
Այս մասին Twitter-ի իր էջում հայտնել է ESPN հեռուստաալիքի լրագրող Մարկ Ռայմոնդին:
Ենթադրվում է, որ կոնֆլիկտի պատճառը արտիստի՝ մարտիկի հետ լուսանկարվելուց հրաժարվելն է:
Հաղորդվում է, որ ռեփերը հրել է մարզիկին: Ի պատասխան՝ Մաքգրեգորը բաժակ է նետել երգչի վրա, ինչից հետո անվտանգության ծառայությունը միջամտել է: