Ռեյկյավիկում շարունակվում է շախմատի տղամարդկանց Եվրոպայի անհատական առաջնությունը: Մեկնարկել է մրցաշարի եզրափակիչ հատվածը:
Այս պահից սկսված ցանկացած կես միավորի կորուստը կարող է ճակատագրական դառնալ: Այս պահին 4-րդ հորիզոնականում է գտնվող 6 միավոր ունեցող Հովհաննես Գաբուզյանը, որը 3 առաջատարին զիջում է կես միավորով: Այս պահին Գաբուզյանը սպիտակներով մրցում է Չեխիայի ներկայացուցիչ Դավիդ Նավարայի հետ:
5.5 միավոր ունեցող Գաբրիել Սարգսյանը, որը մրցաշարում վարկանիշով երկրորդն է, կրկին սպիտակներով մրցում է Վիկտոր Էրդոշի հետ: 5.5 միավոր ունի նաև Ռոբերտ Հովհաննիսյանը, որի մրցակիցը հունգարացի Նագի Գաբորն է:
5 միավոր ունեցող Սամվել Տեր-Սահակյանի մրցակիցը թուրք Վահափ Սանալն է, իսկ նույնքան միավոր ունեցող Հայկ Մարտիրոսյանը սևերով մրցում է Մատեյ Սեբանեկի հետ: