«Լիլի» կիսապաշտպան Ռենատո Սանչեշը կարիերան կշարունակի այլ ակումբում, հայտնում է լրագրող Նիկոլո Շիրան:
Ըստ աղբյուրի, մոտ ապագայում 25-ամյա պորտուգալացին պայմանագիր կկնքի «Վուլվերհեմփթոնի» հետ: Օգոստոսի 17 -ին կիսապաշտպանը վիրահատության ենթարկվեց, ինչի պատճառով բաց կթողնի մոտ վեց շաբաթ:
2020/21 մրցաշրջանում Սանչեսը «Լիլի» կազմում անցկացրել է 29 հանդիպում ՝ դառնալով մեկ գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ: