«Բավարիան» ցանկանում է հետ բերել «Լիլի» կիսապաշտպան Ռենատու Սանչեշին: Այս մասին հայտնում է Goal-ը։
Պորտուգալացի կիսապաշտպանը մյունխենյան ակումբում հանդես է եկել 2016-ից 2019 թվականներին։ Աղբյուրի համաձայն՝ «Բավարիան» մտադիր է պայմանագիր կնքել 24-ամյա ֆուտբոլիստի հետ, սակայն ֆուտբոլիստին ցանկանում են ձեռք բերել նաև «Արսենալը» և «Միլանը»:
Ռենատոյի պայմանագիրը «Լիլի» հետ ավարտվում է 2023 թվականի ամռանը