«Լիլի» կիսապաշտպան Ռենատո Սանչեշը համաձայնության է եկել «Բարսելոնայի» հետ պայմանագրի շուրջ, հայտնում է Le 10 Sport-ը:
Նշվում է, որ կատալոնացիները գումար չունենեն ամբողջական տրանսֆերը գնելու համար, ուստի հնարավոր է վարձակալեն ֆուտբոլիստին՝ հետագա գնման տարբերակով:
Վերջերս «Լիլի» կիսապաշտպանի ծառայություններն առաջարկվել են նաև «Յուվենտուսին»։ Պորտուգալացի ֆուտբոլիստի գործակալ Ժորժե Մենդեշը փորձում է նրա համար նոր ակումբ գտնել և առաջարկել է թուրինյան գրանդին ձեռք բերել կիսապաշտպանին:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ռենատուի ծառայություններով հետաքրքրված է նաև «Բավարիան», որի կազմում պորտուգալացին ժամանակին հանդես է եկել։
«Լիլը» 23-ամյա խաղացողի տրանսֆերի համար կպահանջի 35 միլիոն եվրո:
Հիշեցնենք, որ Լա Լիգայի նոր մրցաշրջանը մեկնարկելու է օգոստոսի 13-ին։ «Բարսելոնան» օգոստոսի 15-ին սեփական հարկի տակ կընդունի «Ռեալ Սոսեյդադին»։ Հանդիպման մեկնարկը՝ Երևանի ժամանակով 22։00։
Adjarabet բուքմեյքերական ընկերությունը «Բարսելոնայի» հաղթանակը գնահատում է 1,70 գործակցով, ոչ ոքին՝ 4,15, իսկ «Ռեալ Սոսեյդադի» հաղթանակը՝ 4,70