«Զենիթի» ղեկավարությունը փորձում է համոզել հարձակվող Ալեքսանդր Կոկորինին մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը վարձավճարով տեղափոխվի «Սոչի»:
Սանկտ Պետերբուրգը ներայցնող ակումբը պատրաստ է ամռանը 28-ամյա հարձակվողին առաջարկել նոր շահավետ պայմանագիր, որպեսզի նա տեղափոխվի «Սոչի» և օգնի սևծովյան ակումբին պահպանել տեղը ՌՊԼ-ում:
Ինքը`Կոկորինը, չի ցանկանում հեռանալ «Զենիթից»:
«Սոչին» նախկինում հայտարարել էր, որ «Զենիթի» հետ պայմանավորվածություն է ձեռք բերել վարձակալել Կոկորինին մինչև մրցաշրջանի ավարտը: