«Արարատ-Արմենիա» ֆուտբոլային ակումբը և Գեորգի Պաշովը երկկողմանի համաձայնությամբ լուծել են պայմանագիրը, հայտնում է երևանյան ակումբի մամուլի ծառայությունը:
Գեորգի Պաշովը Հայաստանի գործող չեմպիոնին միացել էր 2018 թվականի ամռանը: «Արարատ-Արմենիայի» կազմում Պաշովը մասնակցել է 45 խաղի և դարձել է 2 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ:
«Արարատ-Արմենիան» շնորհակալություն է հայտնել Գեորգիին և մաղթել հաջող և հաղթանակներով լի կարիերա:
«Ժետիսուն» էլ իր հերթին հայտարարել է Պաշովին ձեռք բերելու մասին: