ՊՍԺ-ն երեկ պաշտոնապես հայտարարեց արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսիի հետ պայմանագիր կնքելու մասին:
Ակումբի մամուլի ծառայությունը տեսանյութ է պատրաստել՝ նվիրված Մեսսիի առաջին օրվան Փարիզում։ Տեսանյութում ընդգրկված են կադրեր Մեսսիի՝ Փարիզ ժամանալուց, նրա բուժզննումից մինչև պայմանագրի կնքումը։