Լևոն Արոնյանը դուրս էր եկել Chessable Masters արագ շախմատի առցանց մրցաշարի կիսաեզրափակիչ։ Կիսաեզրափակչում Արոնյանի մրցակիցը Վիետնամի ներկայացուցիչ Լի Քուանգն էր, որին Լևոնը պարտվել էր լրացուցիչ մրցախաղում։
3-րդ տեղի համար պայքարում Արոնյանի մրցակիցը Վլադիսլավ Արտեմևն էր։ Մրցակիցների միջև առաջին մրցախաղում գրանցվեց ոչ-ոքի՝ 2-2, իսկ երկրորդ մրցախաղը կայացավ երեկ, որում Լևոնը պարտվեց 0,5-2,5 հաշվով։
Մրցաշարի հաղթող դարձավ ամերիկացի Ուեսլի Սոն, ով եզրափակչում հաղթեց Լի Քուանգին։
Արոնյանը նախնական փուլում զբաղեցրել էր 2-րդ հորիզոնականը՝ վաստակած 10,5 միավորով: Քառորդ եզրափակչում Արոնյանը մրցեց ադրբեջանցի Շահրիյար Մամեդյարովի հետ: Առաջին մրցափուլում Արոնյանը հաղթել էր 2,5-0,5 հաշվով, իսկ երկրորդ մրցափուլում Լևոնը հաղթեց 2-1 հաշվով և դուրս եկավ մրցաշարի կիսաեզրափակիչ։