Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, մարմնամարզիկ Արթուր Դավթյանը կկատարի Ուրարտու-Սևան խաղի առաջին խորհրդանշական հարվածը:
«VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 2-րդ տուրի «Ուրարտու» — «Սևան» հանդիպման առաջին խորհրդանշական հարվածը կկատարի 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, «Ուրարտու» ֆուտբոլային ակումբի լավ բարեկամ Արթուր Դավթյանը։
Սա շատ լավ հնարավորություն է բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են նկարվել Արթուրի հետ ու մոտիկից տեսնել նրա օլիմպիական մեդալը։
Հիշեցնենք, որ օգոստոսի 7-ին VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 2-րդ տուրի շրջանակում «Ուրարտուն» սեփական հարկի տակ կընդունի «Սևանին»։ Հանդիպումը կմեկնարկի ժամը 20։00-ին»,-ասված է ակումբի հայտարարությունում:
























































