«Լոկոմոտիվի» նորեկ, ազգության հայ ֆուտբոլիստ Նաիր Տիկնիզյանի գործակալ Ալեքսանդր Կլյուեւը մեկնաբանել է ֆուտբոլիստի ` Հայաստանի հավաքականում հնարավոր հանդես գալու մասին խոսակցությունները:
– Ո՞ր հավաքականում է նա պատրաստվում խաղալ: Միանշանակ Ռուսաստանի հավաքականի կազմում: Նաիրը վաղուց է որոշում կայացրել հանդես գալ Ռուսաստանի հավաքականում: Հուսով ենք, որ «Լոկոմոտիվում» լավ ելույթներով կհայտնվենք Ռուսաստանի հավաքականում,-գործակալի խոսքերն է մեջբերում atings.ru-ն:
Հիշեցնենք, որ հայ ֆուտբոլիստի տեղափոխության մասին հայտնի դարձավ այսօր։
























































