Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Կարեն Մուրադյանը կարիերան կշարունակի «Արարատ-Արմենիայում»: Այս մասին հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:
«Ուրախ ենք տեղեկացնել, որ ակումբին է միացել 28-ամյա կիսապաշտպան Կարեն Մուրադյանը:
Մուրադյանը իր կարիերան սկսել է Գյումրու «Շիրակ» թիմում։
Կարեն Մուրադյանը հանդիսանում է Հայաստանի Ազգային հավաքականի ֆուտբոլիստ, հավաքականում անց է կացրել 10 խաղ:
Մինչ «Արարատ-Արմենիա» տեղափոխվելը եղել է «Արարատ» ակումբի ֆուտբոլիստ»,-ասված է ակումբի հայտարարությունում:
























































