«Սևանը» նոր համալրում ունի։ Թիմի հետ պայմանագիր է ստորագրել պաշտպան Տիմուր Ռուդոսելսկին, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
26-ամյա Ռուդոսելսկին Ղազախստանի ազգային հավաքականի թեկնածու է, եղել է այդ երկրի երիտասարդական հավաքականի ավագը։
Նա հանդես է եկել «Կայրաթ», «Ժետիսու», և ղազախական այլ թիմերում, ինչպես նաև Իսրաելի «Մաքքաբի» (Պետահ-Տիկվա) թիմում։
Մինչև «Սևան» տեղափոխվելը Ռուդոսելսկին «Կայսարի» ֆուտբոլիստն էր։