«Նորավանքը» պայմանագիր է ստորագրել 28-ամյա բրազիլացի եզրային պաշտպան Էբերտ Կարդոսոյի հետ։ Այդ մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
Կարդոսոն բրազիլական «Ինտերնասիոնալի» սան է։ Հանդես է եկել նաև ուկրաինական «Ստալ», բուլղարական Պլովդիվի «Բոտև», Հայաստանի բարձրագույն խմբում հանդես եկող «Ուրարտու» և «Վան» ֆուտբոլային ակումբներում։ Էբերտի վերջին ակումբը եղել է Խարկովի «Մետալիստը»։
«Նորավանքը» պայմանագիր է կնքել է նաև սերբական Սուպերլիգան ներկայացնող «Նապրեդակ» ՖԱ-ի կենտրոնական պաշտպան Իգոր Զոնիչի հետ։
29-ամյա Իգորը հանդես է եկել սերբական «Պարտիզան», «Նապրեդակ», «Ռադ», Ղազախստանը ներկայացնող «ԱԳՄԿ Ալմալիկ» և Չեռնոգորիան ներկայացնող «Մլադոստ» ֆուտբոլային ամումբներում։ Ֆուտբոլիստի վերջին ակումբն եղել է «Նապրեդակ» ֆուտբոլային ակումբը։
























































