Գերմանիայի հավաքականի նախկին ավագ Լոթար Մաթեուսը նորից քննադատել է «Ռեալի» կիսապաշտպան Թոնի Կրոսի խաղը։
«Թոնին այլևս միջազգային մակարդակի խաղացող չէ։ Անձնական տեսանկյունից նրա դեմ ոչինչ չունեմ։ Բայց համաձայն չեմ նրա խաղաոճի հետ։
Եվրոյին կարելի էր համոզվել, որ հարցը միայն նրա արագության մեջ չէ, այլ նաև գնդակի տեղաշարժման արագության։
Ամեն դեպքում նա վատ չի գլուխ հանում փոխանցումներից, բայց արագությունը կորում է, տարածությունը չի քչանում, իսկ տեմպը դանդաղում է»,- ասել է Մաթեուսը Kicker-ի հետ զրույցում։