Լոնդոնի «Չելսիից» իտալական «Միլան» տեղափոխվելուց հետո Օլիվիե Ժիրուն ողջունել է միլանյան ակումբի երկրպագուներին.
«Ես հպարտ եմ իմ իտալական ծագումով և անհամբերությամբ եմ սպասում մեր ու Ձեր արկածային ճանապարհորդությանը:
Շնորհակալ եմ բոլորին, ովքեր ինձ այստեղ հիանալի ընդունեցին: Առա՛ջ, «Միլան»»,-գրել է Ֆրանսիայի հավաքականի հարձակվողը:
Ժիրուի 2 տատիկներն իտալացի են: