«Միլանի» հարձակվող Օլիվիե Ժիրուի տեստի պատասխանը դրական է եղել, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:
Ա Սերիայի վերջին տուրում Ժիրուն դուբլի հեղինակ է դարձել «Կալյարիի» դեմ խաղում: Ակումբը հայտնում է, որ այդ խաղից հետո Ժիրուն չի չշփվել թիմակիցների հետ:
Հաղորդվում է, որ Ժիրուն իրեն լավ է զգում, իսկ առաջիկայում կգտնվի կարանտինում: