Լոնդոնի «Չելսիի» հարձակվող Օլիվիե Ժիրուի գործակալ Մայքլ Մանուելլոն հերքել է այն տեղեկատվությունը, որ ֆրանսիացի հարձակվողը կարող է տեղափոխվել Մոսկվայի «Սպարտակ»:
Նախկինում հաղորդվում էր, որ մոսկովյան ակումբը հարձակվողին առաջարկել է 1+1 ֆորմատով պայմանագիր:
«Մոսկվայից ոչ-ոք մեզ հետ չի կապվել: Հերքում եմ Ժիրուի՝ Ռուսաստան տեղափոխության հետ կապված բոլոր լուրերը»,-ասել է Մանուելլոն:
Ընթացիկ մրցաշրջանում անցկացրած 31 խաղում Ժիրուն դարձել է 11 գոլի հեղինակ: