«Միլանի» ֆրանսիացի հարձակվող Օլիվիե Ժիրուն վաղաժամ լքել է թիմի մարզումը, հայտնում է Sky Sport Italia-ն: Թիմը պատրաստվում է «Վենեցիայի» դեմ հանդիպմանը:
Ըստ աղբյուրի, Ժիրուին անհանգստացնում է ՉԼ-ի առաջին տուրի շրջանակում «Լիվերպուլի» դեմ խաղում ստացած մեջքի վնասվածքը:
Սեպտեմբերի 9-ին Ժիրուի հանձնած Covid-19-ի տեստի պատասխանը բացասական էր: Կորոնավիրուս էր հաստատվել «Միլանի» 2 խաղացողի մոտ:
Ա Սերիայի մեկնարկային 4 տուրից հետո Պիոլիի թիմն ունի 10 միավոր: