Վրաստանում ընթացող բռնցքամարտի պատանիների Եվրոպայի առաջնությունում այս անգամ իր մրցակցին նոկաուտի ենթարկեց 70 կգ քաշային Գարիկ Անթանոսյանը:
Լիտվացի Լուկաս Դրաբվիչուսի հետ պայքարում հայ մարզիկը արդեն առաջին իսկ ռաունդում ուներ հսկայական առավելություն և բոլոր մրցավարները առավելությունը տվեցին մեր բռնցքամարտիկին:
Երկրորդ ռաունդի սկզբում մեր բռնցքամարտիկը մեծացրեց ճնշումը ու երկու անգամ նոկդաունի ենթարկեց մրցակցին, որից հետո մրցավարը գտնելով, որ լիտվացի բռնցքամարտիկը ի վիճակի չէ շարունակել պայքարը, դադարեցրեց մենամարտը: