Ամերիկայի Գավաթի կիսաեզրափակիչ խաղում մրցում էին Բրազիլիայի ու Պերուի հավաքականները: Հանդիպումն ավարտվեց բրազիլացիների` նվազագույն հաշվով հաղթանակով:
Հանդիպման միակ գոլը խփվեց 35-րդ րոպեին. Նեյմարի փոխանցումից հետո աչքի ընկավ Պակետան:
Այսպիսիով, Բրազիլիայի հավաքականը կխաղա մրցաշարի եզրափակչում, որտեղ նրանց մրցակիցը կլինի Արգենտինա-Կոլումբիա զույգի հաղթողը: