Նախապատրաստական շրջանի 4-րդ ստուգողական խաղում «Ուրարտուն» ոչ-ոքի՝ 2-2 խաղաց «Նոայի» հետ։ «Ուրարտուից» աչքի ընկան Գևորգ Տարախչյանն ու Խարիտոն Այվազյանը, իսկ հյուրերից դուբլ ձևակերպեց Պետրոս Ավետիսյանը․
Այս խաղով «Ուրարտուն» ավարտում է ստուգողական հանդիպումների շարքը նախապատրաստական շրջանում։ Թիմը հուլիսի 5-իմ կմեկնի Սլովենիա, որտեղ հուլիսի 8-ին ՈՒԵՖԱ-ի Եվրոպայի Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջի փուլի շրջանակում կհյուրընկալվի «Մարիբորին»։ Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 22։45-ին։
«ՈՒՐԱՐՏՈՒ» — «ՆՈԱ» 2-2
0-1 Պետրոս Ավետիսյան (24’), 1-1 Գևորգ Տարախչյան (61’), 1-2 Պետրոս Ավետիսյան (62’), 2-2 Խարիտոն Այվազյան (64’)