Հայաստանի ձյուդոյի պատանեկան և երիտասարդական հավաքականները մարզիչներ Գոռ Հարությունյանի և Դավիթ Խաչատրյանի ղեկավարությամբ 12 –օրյա ուսումնամարզական հավաք անցկացրին Գորիում։
Վրաստանի և Ղազախստանի ներկայացուցիչների հետ համատեղ մարզումները դրական նշանակություն ունեցան տակտիկական մտահղացումների և մրցափորձի հարստացման առումով:
Մեր թիմերը այսօր վերադառնում են հայրենիք և հուլիսի 6-ից օլիմպավանում կրկին կներգրավվեն ուսումնամարզական հավաքում: Դրան կհաջորդենՅՈՒ Ռումինիայի Բուխարեստում և Չեխիայի Պրահայում սկսվելիք Եվրոպայի պատանեկան և երիտասարդական թիմերի մասնակցությամբ գավաթի խաղարկությունները: