Ընկերական խաղում «Ալաշկերտն» ու «Սևանը» երկուական գնդակ են փոխանակել ստուգողական խաղում։
Ինչպես հայտնում է «Սևանի» մամուլի ծառայությունը, խաղի հիմնական ժամանակի ավարտից մի քանի րոպե առաջ «Ալաշկերտը» իրացրել է 11 մետրանոց հարվածը և հավասարեցրել հաշիվը։
Հիշեցնենք, որ գալիք մրցաշրջանում «Սևանը» խաղալու է Պրեմիեր լիգայում։