«Ատլետիկոյի» հարձակվող Լուիս Սուարեսը հայտնել է, որ դեռ աջակցում է «Լիվերպուլին», որի կազմում հանդես է եկել 2011-14 թթ․։
«Ինձ համար Անգլիայի ցանկացած թիմում խաղալը դժվար կլինի, բացի «Լիվերպուլից»։ Ես լավ հարաբերություններ եմ ունեցել, ու, հուսով եմ, ունեմ այդ ակումբի երկրպագուների հետ։ Դրա համար ինձ համար անսովոր կլիներ ԱՊԼ այլ ակումբ տեղափոխվելը։
Հիանալի կլիներ «Լիվերպուլի» հետ առաջնությունը հաղթելը, բայց ուրախ եմ, որ նրանց սպասելիքներն արդարացան, ու դա արեցին առանց ինձ։ Նրանք թիմ են, որը դեռ շատ մրցաշրջաններ մրցաշարային աղյուսակի վերևում կլինեն, եթե նույնիսկ նախորդը լավագույն ձևով չանցկացրեցին»,- ուրուգվայցու խոսքերն է փոխանցում