«Սևան» ՖԱ-ի ֆուտբոլիստները վերադարձել են արձակուրդից և այսօր՝ հունիսի 16-ին առաջին մարզումն են անցկացրել՝ նախապատրաստվելով Հայաստանի Պրեմիեր լիգայի 2021/22 մրցաշրջանին։
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, թիմի մարզչական կազմում տեղի են ունեցել փոփոխություններ։ Գլխավոր մարզիչ Արմեն Շահգելդյանին առաջիկա մրցաշրջանում օգնելու է Աղվան Այվազյանը։ Դարպասապահների մարզիչ է նշանակվել Արմեն Ավագյանը։
«Սևանը» այսուհետ կունենա նաև ֆիզիկական պատրաստականության մարզիչ՝ բրազիլացի Ռաֆայել Վիեյրա Բիսպոն։
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, «Սևանի» շարքերը համալրել են նաև պաշտպաններ Արթուր Ավագյանն ու Արթուր Քարտաշյանը։
Դատելով «Սևանի» մամուլի քարտուղարության հրապարակած մարզումային լուսանկարներից՝ թիմին են միացել նաև «Լոռիի» ֆուտբոլիստներ Ղուկաս Պողոսյանը և Կլաուդիր Մարինին։