«Արարատ-Արմենիան» երկու ուսումնամարզական հավաք կանցկացնի Կիպրոսում` նախապատրաստվելով առաջնության գարնանային հատվածին:
Երևանյան նախապատրաստական շրջանից հետո ակումբը հունվարի 24-ին կմեկնի Կիպրոս, որտեղ կունենա երկու ուսումնամարզական հավաք Պաֆոս և Լառնակա քաղաքներում:
Հիշեցնենք՝ առաջնության աշնանային հատվածից հետո Վարդան Մինասյանի թիմը ԲԽ-ի մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականն է զբաղեցնում՝ 15 խաղից հետո վաստակած 27 միավորով: