Անգլիական Պրեմիեր լիգայի հինգ ակումբներ հետաքրքրված են «Տորինոյի» հարձակվող Անդրեա Բելոտիով: Այս մասին հաղորդում է The Sun-ը:
Ըստ աղբյուրի ՝ իտալացի հարձակվողին հետեւում են «Տոտենհեմը», «Էվերթոնը», «Վեսթ Հեմը», «Մանչեսթեր Յունայթեդը» եւ «Արսենալը»: «Տորինոյի» հետ հարձակվողի գործող պայմանագիրը ուժի մեջ է մինչեւ 2022 թվականը:
Այնուամենայնիվ, խաղացողի տեղափոխությունը Պրեմիեր լիգա քիչ հավանական է, հարձակվողի պայմանագրում կա կետ, որը թույլ է տալիս Բելոտիին տեղափոխվել արտասահմանյան ակումբներ միայն 100 միլիոն եվրոյի դիմաց:
Հիշեցնենք, որ Ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է նաև «Միլանը»: