Ա սերիայի 21-րդ տուրում «Ատալանտան» ընդունել է «Տորինոյին»։ Առաջին կեսից հետո տանտերերը հաղթում են 3-2 հաշվով։
Առաջին կեսի վերջնամասում ուշագրավ դեպք է տեղի ունեցել։ «Ատալանտայի» պաշտպան Քրիստիան Գաբրիել Ռոմերոն սեփական տուգանայինի մատույցներում գցել է «Տորինոյի» հարձակվող Անդրեա Բելոտտիին։ Մրցավարը տուգանային է նշանակել ու դեղին քարտ ցույց տվել Ռոմերոյին։
Բելոտտին ընկնելուց հետո ցույց է տվել մրցավարին, որ կանոնների խախտում չկար, սակայն վերջինս որոշումը չի փոխել։ Բելոտտին հրաժարվել է իրացնել ստանդարտ դիրքը ու գնդակը վերադարձրել է «Ատալանտային»։