«Յուվենտուսը» հետաքրքրված է «Բավարիայի» պաշտպան Ժերոմ Բոատենգով։ Այս մասին հաղորդում է Sky Deutschland-ը։
Վերջերս հայտնի դարձավ, որ այս մրցաշրջանի ավարտին ֆուտբոլիստը հեռանալու է գերմանական ակումբից:
Նախկինում ֆուտբոլիստի նկատմամբ հետաքրքրություն էին ցուցաբերում նաեւ «Տոտենհեմը» եւ «Բարսելոնան»: