Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան հրապարակել է հավաքականների հայտացուցակները առաջիկա Եվրոպայի առաջնության համար։ Հայաստանը կներկայացնեն 15 մարզիկներ։
Հայաստանի տղամարդկանց հավաքականի կազմը հետևյալն է․
Ռաֆիկ Հարությունյան, Կարեն Մարգարյան (81 կգ),
Կարեն Ավագյան, Անդրանիկ Կարապետյան (89 կգ),
Դավիթ Հովհաննիսյան, Հակոբ Մկրտչյան (96 կգ),
Արսեն Մարտիրոսյան ,Սամվել Գասպարյան (102 կգ),
Սիմոն Մարտիրոսյան (109 կգ),
Գոռ Մինասյան, Վարազդատ Լալայան (109 + կգ)
Հայաստանի կանանց հավաքական
Իզաբելա Յալյան (59 կգ),
Լիանա Գյուրջյան (81 կգ),
Տաթև Հակոբյան (87 կգ),
Արփինե Դալալյան (87+կգ)
Նշենք, որ Եվրոպայի առաջնությունը կանցկացվի Մոսկվայում՝ ապրիլի 3-11-ը, և այն վարկանիշային է Տոկիոյի Օլիմպիական խաղերի համար: